Ակնհայտ սադրիչներ կային, ովքեր բախումներ էին հրահրում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչ վերաբերմունք ունի վերջին օրերին Երևանում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ:
Արծվիկ Մինասյանը մասնավորապես նշեց, որ ինքը բարձր է գնահատում ոստիկանության կողմից ցուցաբերված հանդուրժողականության բարձր մակարդակը.
«Եթե մանրամասն քննություն իրականացվի իրավասու մարմինների կողմից՝ այդ թվում ՄԻՊ գրասենյակի կողմից՝ հնարավոր է լինեն առանձին դեպքեր, երբ կա ոչ իրավաչափ վարքագիծ կամ ոչ համաչափ դրսևորում: Առանձին դրվագներում տեսնում ենք, որ ակնհայտ սադրիչներ կային, ովքեր հրահրում էին բախումներ, այդ մարդիկ բոլորի իրավունքները ոտնահարում էին»,-ասաց Մինասյանը:
Նրա խոսքով' անհանդուրժողականությունը մեր հասարակությունում այն աստիճանի է հասել, որ մարդիկ կարծում են' քաղաքական խնդիրներ կարող են լուծել նմանատիպ ձևով: «Եթե անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ սա ձև չէ»,-հավելեց Մինասյանը:
Հարցին ի պատասխան, արդյոք նախարարը զինված խմբի անդամներին ահաբեկիչ, թե ապստամբ է համարում' նա նշեց. «Ես կարող եմ դատել այն գործողություններով, որ այս պահին նկարագրվում են: Քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված առնվազն «պատանդ վերցնել» արտահայտությունը, որը որևէ կողմ չի հերքում, ինչ վերաբերում է այլ ընկալումներին, այն կքննարկվի առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ