Շտայնմայերը հորդորել է Թուրքիային հնարավորինս շուտ չեղյալ համարել արտակարգ դրությունը
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին՝ հարգել օրենքի գերակայությունը և երկրում հեղաշրջման փորձի դեմ կիրառվող պատասխան քայլերում լինել համաչափ:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին հայտարարել է երեք ամսով երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին: «Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ երեք ամսով արտակարգ դրություն է մտցվում, որպեսզի ավելի արդյունավետ եւ արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման համար», -Թուրքիայի անվտանգության խորհրդի եւ կառավարության նիստի արդյունքներով հայտարարել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում