Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր արծաթե ներդրումային դրամը Շենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք «Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանում ԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրը Աղանդավորները սկսել են եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ Դավթաշենում 16-ամյա աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը ՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստին Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելը 

Էկոնոմիկայի նախարարության ձեռքից գնացած տեսչությունը, սպառողների ոտնահարված շահերն ու պաշտոնեական անփութությունը

Իրավունք

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, որի գործունեությունը, ավելի ճիշտ, կոռուպցիայի կասկածների տեղիք տվող անգործությունը վաղուց է հարուցել սպառողների արդարացի դժգոհությանը, երկար ժամանակ է արդեն, չի գործում ընդհանրապես: Սպառողների շահերն այսօր փաստորեն ոտնահարված ու չպաշտպանված են մնում նաև կշեռքների ստուգաչափված չլինելու, հաճախ հանդիպող թերակշռումների, շուկայում անորակ և նույնիսկ վտանգավոր արդյունաբերական ապրանքների առկայության և իրացման առումով:

Առաջիկայում հիշյալ տեսչության հետ կապված հանգամանալից ուսումնասիրություն ու հրապարակում դեռ կունենանք, այժմ ուղղակի անդրադառնանաք մի քրեական գործի, որն ամենասերտ կերպով կապված է հիշյալ տեսչության մի բարձրաստիճան պաշտոնյայի հանցավոր անգործության կամ անփութության հետ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արծրուն Նաջարյանը հանդիսանալով ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժնի պետ, քաղաքացիական ծառայողի անձնագրով ունեցել է վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ տեսչության պետի որոշումների նախապատրաստման, հաշվառման և գրանցման, կիրառված վարչական տուգանքների ամփոփման, հաշվետվությունների և տեղեկանքների կազմման աշխատանքների իրականացման պարտականություններ, ինչպես նաև իրեն անմիջականորեն ենթակա աշխատողների և բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպելու, ծրագրելու, համակարգելու, ղեկավարելու և վերահսկելու պատասխանատվություն:

Այնուհանդերձ, ըստ մեղադրական եզրակացության, Ա. Նաջարյանը 2010-2013թթ. ընթացքում դրսևորել է հանցավոր անփութություն, թերի և ոչ պատշաճ է կատարել քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով սահմանված իր պարտականությունները, ինչի հետևանքով պետական բյուջե չի վերականգնվել 8 320 000 դրամ, պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Վերը նշված արարքի համար Արծրուն Նաջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի («Պաշտոնեական անփութությունը») 1-ին մասի հատկանիշով: Շահագրգի՞ռ է եղել նրա պաշտոնեական անփութությունը, թե հենց այնպես, այսինքն' առանց իմաստի, դատելով ամենից, չի պարզվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրաքում անօդաչու թռչող սարք է կործանվելՎարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքիԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր արծաթե ներդրումային դրամըՇենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք«Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանումՀարավային Կորեայի նախագահը խոստովանել է, որ տուն չունիԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրըԿառավարությունը կվերանայի Ոստիկանության գվարդիայի ծառայողների հավելավճարների կարգըԻրանում ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքով վիրավորվել է 260 մարդԱղանդավորները սկսել են եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա ԶեյնալյանԿառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴԴավթաշենում 16-ամյա աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելՖիդանը Կիևում կհայտարարի, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները անընդունելի ենՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըՊրահայի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ վիրավորվել էՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստինԾառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրելԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելըՀիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ ՍողոյանՎերջին օրերին Իրանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 30 մարդ Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալուԴրսից պահում են Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ․ Անդրանիկ ԹևանյանFT․ Եվրամիությունը թույլատրել է Կիևին իր վարկը ծախսել անօդաչու թռչող սարքերի համար չինական բաղադրիչների վրա«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը․ հայրը ողջ է, տատիկը մահացել էԿասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԴատապարտյալին այցելած փաստաբանի մոտից արգելված իրեր են հայտնաբերվելFars. ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային Գրոսմայստեր Անդրիասյանը «World Open 2026» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականըՊարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներԴավթաշենի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխելՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում գործողությունները կրճատելու թույլտվություն է տվելՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անումԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցումՄբապե. Այս ֆիասկոյից հետո մենք պետք է գլուխներս բարձրացնենքՖոն դեր Լայենը ժամանել է ԿիևԿենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարարՑավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ ԾառուկյանՄակրոնը շնորհավորել է Իսպանիային Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ19-ամյա «Շումախերի» խափանման միջոցը փոխվել է. դատարանը կիրառել է վարչական վերահսկողությունբԻսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրիցFT. Իրանի հետ հակամարտությունը կարող է արժեզրկել Թրամփի երկրորդ ժամկետը«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումԵրևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել էՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբԴեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, նրան կփոխարինի Զինեդին ԶիդանըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր
Ամենադիտված