Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիները վնասել են «Սանիթեք» ընկերության 8 աղբաման
Այլ
Երևանի Էրեբունի վարչական շրջանում հուլիսի 17-ից 22-ը քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ն այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Արդյունքում «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը:
«Սանիթեք» ընկերությունը դիմում է Երևանի բնակիչներին և հորդորում նրանց՝ չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը: «Սանիթեք» ընկերությունն, աշխատելով հանրային ծառայության՝ մասնավորապես սանմաքրման և աղբահանության ոլորտում, խնամքով ու հոգատարությամբ է ծառայում Երևանին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք Երևանի բնակիչներից:
«Սանիթեք» ընկերությունը 2 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում և այս ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ է գրանցել՝ Երևանի վարչական շրջաններում տեղադրված ընկերության հարյուրավոր աղբամանները դիտավորյալ կամ անզգուշությամբ վնասելու պատճառով:


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում