Բակո Սահակյանը հայաստանցի բժիշկների հետ քննարկել է ՀՀ եւ ԼՂՀ բժշկական հաստատությունների համագործակցության հարցեր
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների:
Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի բժշկական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժիշկների հաճախակի այցելություններն Արցախ՝ նշելով դրանց դրական ազդեցությունը բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացման եւ առողջապահության ոլորտի հետագա զարգացման վրա:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան