Ռուսաստանը հանձնարարել է արտգործնախարությանը հետևել Թուրքիայում ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի արտգործնախարարությունը հետևելու է Թուրքիայում ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը:
«Թուրքիայում արտակարգ իրավիճակի հայտարարման կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությանը գործադիր իշխանության դաշնային մարմինների հետ միասին հանձնարարված է իրականացնել մշտադիտարկում՝ ուղղված Թուրքիայի տարածքում գտնվող ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը և սպառնալիքների դեպքում ձեռնարկել միջոցներ նրանց իրավունքները պաշտպանելու համար»,- գրված է կառավարության պաշտոնական կայքում:
Մշտադիտարկումն իրականացնելու են ՌԴ պաշտպանության նախարարությունը, անվտանգության դաշնային ծառայությունը, ինչպես նաև ներքին հետախուզական ծառայությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին