Մադեյրայի օդանավակայանը անվանափոխվել է ի պատիվ Ռոնալդուի
Սպորտ
Այսուհետ կլինի Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անվան օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է O JOGO-ն:
Պորտուգալական Մադեյրա կղզու խորհուրդը որոշել է տեղի օդանավակայանն ի պատիվ Կրիշտիանու Ռոնալդուի անվանափոխել և կոչել «Մադեյրայի Կրիշտիանու Ռոնալդու օդանավակայան»:
«Կղզիաբնակները կարճ հիշողություն ունեն, այդ պատճառով էլ որոշեցինք հավերժացնել Կրիշտիանու Ռոնալդուի անունը: Օդանավակայանում նաև կտեղադրվի հատուկ հուշատախտակ»,- հայտարարել է Մադեյրայի ղեկավար Միգել Ալբուկերկեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ