«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան 

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Հասարակություն

Պարոն նախագահ, նախ, ինչպես և Դուք, ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Ձեզ եմ դիմում այն իրողության հստակ գիտակցմամբ, որ ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով մեր երկիրն այժմ գտնվում է իր պատմության, իրոք, դժվարին և պատասխանատու շրջանում: Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է լրջագույն փորձության առջև, որից խոհեմ և առանց որևէ նոր զոհի դուրս գալը դարձել է ներկայիս թիվ մեկ հրամայականը: Կարծում եմ, սխալված չեմ լինի եթե ասեմ, որ նշածս հրամայականը մեր ողջ կամ գրեթե ողջ ժողովրդի պահանջն է:

Դուք որպես ՀՀ նախագահ և ստեղծված իրավիճակի համար ամենամեծ պատասխանատվությունը կրող անձ, առաջինն եք կանգնած վերոնշյալ փորձության առջև, Ձեր կյանքի թերևս մեծագույն փորձության: Հիշյալ հրամայականի կատարումը Ձեզ համար պատվի ու խղճի խնդիր լինելուց բացի, կարող է նաև բախտորոշ լինել Ձեր ու Ձեր ղեկավարած կուսակցության քաղաքական ապագայի առումով, և երկրի ապագայի առումով ընդհանրապես…

Անկեղծ ասած, դիմում եմ նաև առնձնակի հույս չունենալով, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը միտված առաջարկս Ձեզ համար ընդունելի կլինի, բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մահանում:

Հուսով եմ, չեք կասկածում ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված, ՀՀ ոստիկանության պետի տեղակալին ու մյուսներին պատանդ վերցրած ազատամարտիկների համարձակությանը, սկզբունքայնությանը, վճռականությանը: Եթե Արցախյան գոյամարտի վառ անհատականություններից մեկը' հանրահայտ ազատամարտիկ Ապարանցի Պավլիկը (Պավել Մանուկյան) հայտարարում է, որ ինքն այնտեղ է իր որդու հետ և իրենց պահանջների չկատարման դեպքում պատրաստ են մահապարտվելու, ապա չեմ կասկածում, որ նա, Աստված մի արասցե, ծայրահեղ դեպքում իր խոսքի տերն է լինելու: Դուք էլ, պարոն նախագահ, կարծում եմ, չեք կասկածում, որ Ձեր երբեմնի մարտական ընկերն իր խոսքի տերն է լինելու:

Միաժամանակ շատ լավ գիտակցում եմ, որ ինչ էլ որ լինի, ինչ գնով էլ լինի, Դուք ՊՊԾ գնդի տարածքը գրաված անձանց պահանջները չեք կատարի' հրաժարական չեք տա, ոչ էլ Ժիրայր Սեֆիլյանն ազատ կարձակվի:

Գրոհը որքան էլ անակնկալ և գրագետ կազմակերպված լինի, հիշյալ գնդի տարածքը մեծ է, այնտեղ մեկ սենյակ ու մեկ շինություն չէ, դրանք գրաված, շատ լավ զինված մեծաթիվ մարդիկ կան, նրանց թվում նաև` մարտական մեծ փորձ ունեցող անձինք, հետևաբար դժվար թե հաջողվի խուսափել բազմաթիվ զոհերից, ինչի հասարակական և քաղաքական արձագանքը Ձեր և ՀՀԿ-ի համար կարող է վերածվել արագ կամ դանդաղ գործողության ականի:

Տղաներն իրենց խոսքից հետ չեն կանգնի, Դուք նրանց պահանջները չեք կատարի, գրոհի դեպքում մեծաթիվ զոհերից խուսափելու երաշխիք չկա, ներկայիս վիճակն էլ, չգիտեմ, կարելի՞ է շարունակել մինչ 2018թ. նախագահական ընտրություններ, որից հետո ՀՀ նախագահը Դուք չեք լինի, հետևաբար Ձեր հրաժարականի պահանջը կդառնա այլևս անիմաստ: Ստացվում է, որ պատային իրավիճակ է առաջացել, որից որպես ելք առաջարկում եմ հետևյալը.

ՊՊԾ գնդի տարածքն ու շինությունները գրաված անձինք իրենց հիշյալ պահանջների չկատարման դեպքում կարող են խաղաղ կերպով հանձնվել միայն այն դեպքում, եթե իմանան, որ իրենց մեծ զոհողությունը (հանձնվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, ցմահ ազատազրկում) իզուր չեղավ, դրանով լուծվեց ազգային շատ կարևոր նշանակություն ունեցող գոնե մեկ խնդիր: Այդպիսի թերևս միակ խնդիրը, որն այսօր առավել հուզում ու մտահոգում է, կարծում եմ, բոլոր ազատամարտիկներին և գրեթե ողջ ժողովրդին, ոչ միայն մեր պատմական հայրենիքը, այլև Արցախի անվտանգության անփոխարինելի երաշխիքը և ԼՂՀ Սահմանադրությամբ նրա անբաժան մասը հանդիսացող, մեծ արյան, մեծաթիվ կյանքերի ու զոհողությունների գնով մեր զինվորների, սպաների ազատագրած տարածքները պահելն է, մեր թշնամուն` Ադրբեջանին չհանձնելը:

Գրեթե վստահ եմ, որ նշված տարածքները, անկախ ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումից և իրացումից, Ադրբեջանին չհանձնելու վերաբերյալ Ձեր հրապարակային հայտարարությունը միայն կարող է զինված խմբի անդամներին համոզել` վայր դնելու զենքերը և հանձնվել, հետևաբար խնդրում եմ Ձեր մարդկանց միջոցով բանակցեք նրանց և Ժիրայր Սեֆիլյանի հետ, նախապես նրանց հետ տղամարդկային պայմանավորվածություն Ձեռք բերեք և հանդես եկեք այդ հայտարարությամբ: Եթե նշված հայտարարությունը բավարար չի համարվի նրանց կողմից, խոստացեք նաև, որ կառավարությունը հրաժարական կտա, երկրում առկա կոռուպցիայի դեմ համարժեք պայքար կծավալվի, կարվեն համապատասխան քայլեր` արդարության հաստատման ուղղությամբ: Ձեր այդ հայտարարությունից հետո, եթե նրանք նույնիսկ շարունակեն չհանձնվել, այլևս կկորցնեն իրենց հասարակական ընկալումը, քաղաքացիների զանգվածային գործողությունների տեսքով արտահայտված և առավելապես լռելյայն առկա այն աջակցությունը, որը մինչ այժմ ունեն (եթե Ձեր ենթակաները Ձեզ այս կապակցությամբ այլ բան են զեկուցում, չհավատաք…):

Վերջում կցանկանայի, որ նկատի ունենաք հետևյալը, թեև գուցե գիտեք: Պարոն նախագահ, իմ հայտնագործությունը չէ, ինձանից շատ ավելի խելացի մարդիկ են նկատել սա կամ իմացել այդ մասին` համառորեն կրկնվող մտքերը ուշ թե շուտ նյութականանալու, իրականանալու հատկություն ունեն: Եթե ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց զինված խմբի անդամների սպանությամբ, ապա հավատացեք, որ դա երկրում առկա իրավիճակից, մեղմ ասած, խիստ դժգոհ մարդկանց շրջանում առավելապես ոչ թե վախ ու սարսափ է ծնելու, այլ իշխանության հետ հարաբերություններում, թեկուզ ինքնազոհության գնով, միայն զենքին ապավինելու և վրեժխնդիր լինելու մտքեր, իսկ համառորեն կրկնվող մտքերը, ինչպես նշեցի, ուշ թե շուտ նյութականանալու, իրականանալու հատկություն ունեն: Զենքով հարցեր լուծվո՞ւմ են, թե ոչ` այլ խնդիր է, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, կարևորն այն է, որ դա չլինի մարդկանց միակ ընտրությունը, այլ ընտրություն լինի:

Արթուր Հովհաննիսյան
Վերլուծաբան, հրապարակախոս

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան
Ամենադիտված