Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 78 մարդ
Աշխարհ
Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 78 մարդ մահացել է, 90-ից ավելին' անհայտ կորել: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս մասին տեղեկացրել են Չինաստանի իշխանությունները:
Հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանի 16 մլն բնակիչներ լքել են իրենց տները: Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ հնարավոր կլիներ մեծ թվով զոհերից խուսափել, եթե չփլուզվեր Տյանմեն քաղաքում հոսող գետի պատնեշը: Չնայած տեղի բնակիչներն ասում են, որ իշխանությունները նախապես չեն զգուշացրել սպասվող հեղեղումների վտանգի մասին: Այդ իսկ պատճառով նրանք չեն հասցրել լքել վտանգավոր շրջանները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում