Անհամբերությամբ սպասում եմ Մոուրինյու-Գվարդիոլա դիմակայությանը. Ալոնսո
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն հայտարարել է, որ անհաբերությամբ է սպասում Մոուրինյու-Գվարդիոլա դիմակայությանը:
Խոսելով իր նախկին մարզիչների մասին ֆուտբոլիստը նշել է.
«Աշխատասիրութամբ և հավակնություններով նրանք շատ նման եմ միմյանց: Ֆուտոբոլի տեսանկյունից նրանք ունեն բոլորովին տարբեր փիլիսոփայություն: Անհամբերությամբ եմ սպասում Մոուրինյու-Գվարդիոլա դիմակայությանը: Հետաքրքրությունն ավելի է մեծացնում այն փաստը, որ երկուսն էլ ներկայացնում են նույն քաղաքի թիմեր: Միանշանակ հետևելու եմ «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին:
Իմ բախտը բերել է, քանի որ աշխատել եմ և՛ Մոուրինյուի, և՛ Գվարդիոլայի հետ: Լավ հարաբերություններ ունեմ նրանց հետ: Հարգում եմ երկուսին էլ և հետաքրքրությամբ կհետևեմ նրանց դիմակայությանը»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու