Ռուսաստանը վերականգնում է Թուրքիայի հետ առևտրի գծով հանձնաժողովի աշխատանքը
Աշխարհ
Ռուսաստանը և Թուրքիան վերականգնում են առևտրատնտեսական համագործակցության գծով ռուս թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Այս մասին ասվում է 2016 թվականի հուլիսի 22-ին ՌԴ կառավարության ընդունած որոշման մեջ:
Փաստաթղթում նաև ասվում է ծառայությունների և ներդրումների առևտրի մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի գծով թուրքական կողմի հետ բանակցային գործընթացի վերականգնման մասին:
ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում ասվում է 2016-2019 թվականների համար երկու երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական միջնաժամկետ ծրագրի նախագծի, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության և Ռուսաստանում ու Թուրքիայում ինվեստիցիոն նախագծերի ֆինանսավորման ռուսթուրքական հիմնադրամ ստեղծելու գծով բանակցությունները վերականգնելու մասին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում