Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ
Հասարակություն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 38 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ