Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

Պատանդներ չկան. ճգնաժամը շարունակվում է

Վերլուծական

Պարզվեց՝ այն մարդը, ով կարող է միջնորդ լինել մի կողմից Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռեր» խմբի, մյուս կողմից իշխանությունների միջև, արցախյան պատերազմի հրամանատար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է: Արդեն 3-4 օր է՝ նա Երևանում է, ակտիվ շփվում է կողմերի հետ: Ի վերջո երեկ առավոտյան նա հանդիպում կազմակերպեց ԱԱծ տնօրեն Գեորգի Կուտոյանի և «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի միջև: Որոշակի փոխզիջում կայացավ, բոլոր պատանդներն ազատ արձակվեցին, զինված խմբի անդամները հնարավորություն ստացան հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատանդների ազատ արձակումը երեկվա կարևոր, հուսադրող իրադարձությունն էր: Սակայն զինյալները հրաժարվեցին վայր դնել զենքը և լքել ՊՊԾ գնդի տարածքը: Սա նշանակում է, որ պահպանվում է ճգնաժամը, որի հանգուցալուծումը միանգամայն տարբեր կերպ են պատկերացնում իշխանություններն ու «Սասնա ծռեր» խումբը:

Ֆորմալ առումով զինյալները պահանջում են Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Իշխանությունները հասկացրել են, որ բռնությամբ պարտադրվող պահանջը չի բավարարվելու: Երեկ զինված խումբն արմատապես փոխեց իր մարտավարությունն՝ այն ավելի ճկուն դարձնելուվ: Վարուժան Ավետիսյանն ասում է, որ իրենք Արթուր Վանոյանին սպանելու մտադրություն չեն ունեցել: Երբ արդեն բոլոր պատանդներն ազատ են արձակված՝ զինված խումբն անկասկած կզարգացնի իր այս մարտավարությունը: Դրա իմաստն այն է, որ իրենք ոչ թե մարդասպաններ են կամ պատանդառուներ, այլ մարդիկ, ովքեր ՊՊԾ գունդը գրավելով, փորձում են դժգոհություն սերմանել հասարակության մեջ, նրան ակտիվացնել: Սեֆիլյանի համակիրների հաշվարկը պարզ է, իշխանությունների անարդյունավետ կառավարման, անարդարության, կոռուպցիայի հետևանքով երկրում չափազանց մեծ է դժգոհների բանակը: Հասարակական այդ ստվար շերտի աջակցությունն է փորձում ստանալ «Սասնա ծռեր» խումբը՝ պատանդների ազատ բարձակումով, հասարակությանը մեսիջ հասցեագրելով, որ ինքը պատանդ պահելու, մարդ սպանելու մտադրություն չունի, այն ընդամենը ձևակերպում է փոփոխությունների, ապստամբության պահանջը:

Իհարկե բռնությամբ պարտադրվող փոփոխությունը որևէ աղերս չունի քաղաքականության հետ: Հասարակության մանդատը ստանում են ընտրություններում, դրանց օրինական չլինելու դեպքում՝ հրապարակներում, փողոցներում: Հարձակումը պետական հաստատության վրա, եթե նույնիսկ մարդ չի մահանում, կամ պատանդներ չեն լինում, որևէ կապ չունի քաղաքականության, հանրային վստահության մանդատի հետ:

Եթե զինված խմբի խնդիրը հանրային աջակցության ապահովումն էր կամ առնվազն դրա իմիտացիայի ստեղծումն, ապա իշխանությունները փորձելու են լոկալացնել ճգնաժամն՝ իրավական, քարոզչական, քաղաքական հարթության մեջ՝ սահմանափակելով զինված խմբի ռեսուրսը:

Ձերբակալությունները, որ տեղի են ունենում վերջին օրերին՝ միտված են զինված խմբին զրկել արտաքին, կազմակերպչական, մարդկային աջակցությունից: Դրան են միտված նաև զինված խմբի միասնականությունը խաթարելու փորձերը՝ զինյալների ծնողների, հարազատների գործոնն օգտագործելով: Երբ չկա հստակ ձևակերպված քաղաքական պահանջ, ապա մարդկային գործոնը կարևոր է դառնում: Երեկ շատերն են տեսել այն կադրերը, որոնցում զինյալներից մեկը տատանվում էր՝ զենքը վայր դնելու ծնողական աղերսի և խմբի մեկ այլ անդամի հոգեբանական ճնշման միջև: 

Սակայն ամենակարևորն այն է, որ հասարակությունը հավատա դրական փոփոխություններին ուղղված իշխանության մեսիջներին: Այս համատեքստում կարևորագույն դերակատարությունը վերապահված է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին: Նրանց նկատմամբ վստահությունը հասարակությանը կարող է համոզել, որ 2017-ից հետո մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն: 

Սարգիս Հակոբյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Ամենադիտված