Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը 360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնում Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներ Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է 

Պետք է անհապաղ վայր դնեն զենքը, որից հետո նախագահ Սարգսյանը կհրավիրի Սեֆիլյանին. Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Հասարակություն

 ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ բացահայտելով հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ներխուժած զինված խմբի անդամների հետ բանակցությունների որոշ մանրամասներ: Վիտալի Բալասանյանը տեղեկություն է փոխանցել նաև այն մասին, թե ով է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանությունը կատարողը: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հայտարարությունը.

«Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերն իմ միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն այցելել էր զինված խմբի տղաներին, բավականին ժամանակ քննարկել են պատանդներին ազատ արձակելու հետ կապված հարցեր, այլ հարցեր՝ ևս: Պարոն Կուտոյանը նաև առաջարկեց, որպեսզի տղաներից մեկը, որը վիրավոր է և որին տեղում աշխատող բժիշկները կարող են անկարող լինել փրկել, տեղափոխել հիվանդանոց անհրաժեշտ մասնագիտացված ստա­ցիոնար բուժօգնություն տրամադրելու համար: Ցավոք այդ հարցը դրական պատասխան այդպես էլ չստացավ: Չնայած տղաների մերժմանը՝ մենք հաջորդ առավոտյան վիրաբույժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նույնպես թույլ չտրվեց անհրաժեշտ միջամտություն կատարել:

Ինչ վերաբերում է պատանդների ազատ արձակմանն, ապա այդ մասով ես գոհ եմ պրոցեսից: Զինված խմբի տղաներին, նախնական պայմա­նավորվածության համաձայն, տրամադրվել է մամուլի հետ շփումների ամենալայն հնարավորություն: Ցավոք զինված խմբի տղաները չհար­գեցին պետության հիմնական պահանջը, այն է՝ լրատվամիջոցների առաջ հանդես գալ բացառապես առանց զենքի: Կազմակերպեցին զենքի ու ռազմականության բացահայտ ցուցադ­րություն, այնուհետև էլ ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստորեն դատապարտում եմ և անընդունելի եմ համարում:

Ինչևէ, հետևելով Նախագահ Սարգսյանի կոչին, պետական գերա­տեսչությունները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատրաստ են սպառել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաև քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ և կատարել Հայաստանի Սահմա­նադրության և օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, և հանրության համար բաց, հետևաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը:

Կոչ եմ անում նաև տղաներին, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաև, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, ևս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից:

Իմ միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկա­յացուցչի հետ միասին, որին ներկա էր նաև «Հիմնադիր խորհրդա­րանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, մենք «Վարդաշեն» քրեակա­տա­րողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր: Ժիրայր Սեֆիլյանը այդ պահի դրությամբ որևէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է Նախագահի հրաժարականի պա­հանջից: Ժիրայր Սեֆիլյանը բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել Հանրապետության Նախագահին: Մենք անմիջապես կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդեն ունենք նաև Հանրապետության Նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալները
Ամենադիտված