Փախստականը Գերմանիայում մաչետով հարձակվել է հղի կնոջ վրա (տեսանյութ)
Աշխարհ
Գերմանական Ռոյտլինգեն քաղաքում դաշույնով մարդկանց վրա հարձակված տղամարդը Սիրիայից փախստական է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա 21 տարեկան է:
Ականատեսների խոսքով՝ նա ինչ-որ հարցի շուրջ վիճել է կնոջ հետ, այնուհետև դաշույնով հարձակվել նրա վրա: Նշվում է, որ զոհված կինը Լեհաստանի քաղաքացի է: Նախքան միջադեպը՝ հղի կնոջ և 21-ամյա սիրիացու միջև վեճ է բռնկվել:
Կինը զոհվել է, ևս երկու անձ՝ կին և տղամարդ, վիրավորվել են:
Հարձակվողը ձերբակալված է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում