Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

Խորենացի փողոցը կդառնա՞ հեղափոխության օջախ

Վերլուծական

Երբևէ մտքովս չի անցել, որ մի օր Խորենացի փողոցի Սարի թաղի հատվածը կարող է դառնալ դրամատիկ զարգացումների էպիկենտրոն: Ոմանք նույնիսկ առաջ են գնում և բարձրաձայնում են, թե հենց այս փողոցից է սկսվելու զինված ապստամբությունը, հեղափոխությունը: ՊՊԾ գնդում էլ. էներգիան ու կապն անջատված են, սակայն Ոստիկանությունը պնդում է, որ հարձակման փորձ չի արել, ինչի մասին ահազանգել էր «Հիմնադիր խորհրդարանը»: Պատկան մարմինները գոնե այս պահին հարձակման մտադրություն չունեն ու շարունակում են բանակցությունները, նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ զինյալները գնդի տարածքում մեքենա են այրել: 

Երեկ ուշ երեկոյան «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում ասել է, թե ներսում գտնվող տղաները զիջման չեն գնալու և պայքարելու են մինչև վերջ, ասել է թե իրականացված են ուզում տեսնել զինված ապստամբությունը: Սա արդեն մի փոքր այլ պահանջ է, քան Ժիրայր Սէֆիլեանին ազատության մեջ տեսնելու ցանկությունը: Ազատամարտիկ Վարդան Մալխասյանն, ով ժամանակին նույն գործով ազատազրկված է եղել Ժիրայր Սէֆիլեանի հետ, ակամայից բացահայտել է զինված խմբի նպատակը: Ես չգիտեմ Վարդանը կապի մեջ է զինյալների հետ, թե իր դատողություններն է բարձրաձայնել, բայց ձևակերպել է իր կարծիքով, հաղթանակի բանաձևը` Խորենացի փողոցում պետք է հավաքվի 50.000 մարդ: Պարզունակ թեզ է՝ բովանդակության ու ձևի մեջ:

Նախ տեսանելի չեն այն մեխանիզմները, խարիզմատիկ առաջնորդը, ձևակերպված օրակարգը, որոնք հասարակական համաձայնություն պետք է կայացնեն զինված խմբի ու նրա գործողությունների շուրջ: Երկրորդը` նույնիսկ 50.000 մարդու առկայությունը հասարակական համաձայնության արգասիք չէ, մանավանդ անհայտ է, թե կոնկրետ ինչ է անելու այդ 50.000 մարդը:

Իսկ իրականությունն այն է, որ գրեթե ամեն օր Խորենացի փողոցի հայտնի հատվածում հավաքվում է 400-600 մարդ: Ներկաններին պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խումբը զինյալների կողմնակիցներն են, ովքեր արդեն իսկ գտել են իրենց հերոսին՝ պարբերաբար «Պավլիկ» վանկարկելով: Խոսքն արցախյան ազատամարտի մասնակից Պավլիկ Մանուկյանի մասին է, ով ղեկավարել է ՊՊԾ գնդի գրավման գործողությունը: Հավաքվածների երկրորդ խմբին կարելի է հանդիպել Երևանի բոլոր հանրահավաքներում: Նրանք պատրաստ են գնալ ընդդիմադիր ուզածդ ուժի հետևից, միայն թե երկրում իշխանափոխություն լինի: Եվ վերջապես պարբերական հավաքներում կա ակտիվ քաղաքացիների խումբ, որը ներկա է, սակայն չի գնա կտրուկ գործողության:

Սակայն ավելի մեծ կոնտրաստ է Խորենացի փողոցում առաջացած հանրահավաքային հարթակում: Այնտեղ հավաքված գործիչներին մեկ բան է միավորում` անվստահությունը գործող իշխանության և զզվանքը խորհրդարանական ընդդիմության հանդեպ: Մնացած հարցերում կատարյալ շիլաշփոթ է: Եթե զինված խումբը հերոսացվում է Ալեք Ենիգոմշյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչների կողմից, ապա նույն Նիկոլ Փաշինյանը հաստատ այլ գնահատական տվեց:  Նիկոլի ու զինված խմբի առաջնորդների հակասությունները նույնիսկ հրապարակային դրսևորում են ստացել, որովհետև, եթե «Հիմնադիր խորհրդարանը» պատրաստվում է զինված ապստամբության, ապա Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինստիտուցիոնալ ընդդիմության թեզի միջոցով փորձում են հաջողության հասնել խորհրդարանական առաջիկա ընտրություններում:

Զինված խումբը ՊՊԾ գնդի գրավումը, Խորենացի փողոցի հանրահավաքները քաղաքական համակարգի ճգնաժամի հետևանք են: Մյուս կողմից` այստեղ, թե’ գնդի ներսում, թե’ գնդից դուրս մարդիկ գործիչներ են, ովքեր քշված են քաղաքական համակարգից, այլ խոսքով` լուսանցքային են: Հիմա այս մարդիկ ուզում են 400-600 մարդկանց հավաքները վերածել 50.000-ի՝ դուրս գալով քաղաքական լուսանցքից: Ամեն բան նույնիսկ հետաքրքիր ու ինտրիգային կլիներ, եթե զինված խմբի մոտ առկա մեծաքանակ զենքն ու զինամթերքը չսպառնար երկրի անվտանգությանը:

Սարգիս Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Ամենադիտված