Մենք հուսահատ` Շյուրլեի կարիքն ունեինք, քանի որ կորցրինք Մխիթարյանին. Տուխել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի ֆուտոլիստ Անդրե Շյուրլեին ձեռք բերելու փաստը և նշել, որ նման որոշում են կայացրել, քանի որ թիմից հեռացել էր Հենրիխ Մխիթարյանը:
«Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո, կորցրինք խաղացողի, ով կարող է խաղալ ինչպես եզրում, այնպես էլ կենտրոնում: Նման ֆուտբոլիստներ շատ չեն: Շյուրլեն նրանցից մեկն է: Մենք հուսահատ` Շյուրլեի կարիքը շատ ունեինք, քանի որ կորցրել էինք Մխիթարյանին»,- մարզչի խոսքը մեջբերում է Bild-ը:
Նշենք, որ «Վոլֆսբուրգի» նախկին կիսապաշտպանի հետ դորտմունդցիների պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2021թ. ամառը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու