Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը 360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնում Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներ Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է 

Որակյալ ընտրություններ կամ բարիկադներ

Վերլուծական

ՊՊԾ գնդում հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպից հետո քաղաքական համակարգի ճգնաժամը հաղթահարելու, այն բարեփոխելու թեման դարձել է առանցքային: Եթե մենք ունենայինք կենսունակ քաղաքական համակարգ, ապա կրակոցներն ու բռնությունը չէին կարող դառնալ քաղաքական հարցեր լուծելու միջոց:

Հուլիսի 17-ին Խորենացի փողոցում պարտվել է այս քաղաքական համակարգը: Թեև այդ օրն այդ պարտութունը, որն իրականում տարիներ առաջ է եղել, ընդամենը հրապարակավ արձանագրվել է: Քաղաքական համակարգն առողջացնելու առաջին քայլն օրինական ընտրությունների անցկացումն է: Մարդիկ արդարացիորեն նկատում են, որ քաղաքական արմատականությունը արմատավորվում է հենց ընտրությունների կեղծ օրակարգով, ասել է թե՝ սահմանափակվում է իշխանություն ձևավորելու, փոխելու մարդկանց իրավունքը: Հանրահավաքները, երթերն արդյունավետությունը կորցրել են, որովհետև իշխանությունները կարծես թե գտել են դրանց հակազդելու ձևերը: Այս ամենն իհարկե չեն արդարացնում պետական հաստատության զավթելը, մարդկանց սպառնալն ու պատանդառնելը, սակայն արմատական տրամադրություններ, հասարակական արմատավորման համար ստեղծվում են նախադրյալներ:

Մինչև հուլիսի 17-ը գոնե հրապարակային հայտարարությունների մակարդակով Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը կարևորել են 2017 թ. խորհրդարանական ընտրությունների օրինականությունը, բարեփոխել են Ընտրական օրենսգիրքը: Սակայն այդ բարեփոխումները, որոնք մեծացնում են հանրային վերահսկողությունը, ընտրական գործընթացի նկատմամբ կարող են կյանքի կոչվել, եթե մինչև սեպտեմբերի 1-ը դոնոր կազմակերպություններից հայթայթվի 16 միլիոն եվրո: Եթե հավատանք «ՀԱԿ» փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքին, ապա եվրոպական կառույցներն այդ խնդիրը լուծել են: Ասել, որ միայն այս 16 միլիոնը երաշխավորում է ընտրությունների օրինականությունը, կնշանակի միամիտ լինել կամ անիրազեկ հայաստանյան իրականությանը, առանձնահատկություններին: 

Լավ օրենսդրությունը կարևոր է, սակայն գլխավոր նախապայման չէ որակյալ ընտրություններ կազմակերպելու համար: 1990 թվականին ՀԽՍՀ գերագույն խորհրդի վերջին ընտրությունների ժամանակ գործում էր ընտրական խորհրդային օրենսդրությունը, որը հաստատ առաջադիմական չես համարի: Բայց տեղի ունեցան մրցակցային ընտրություններ՝ համաժողովրդական շարժման հզոր էներգետիկայի շնորհիվ: Կատարելագործված ընտրական օրենսդրություն չունեինք նաև 1991 թվականին, սակայն իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցան նախագահական օրինական ընտրություններ: Ըստ այդմ՝ որակյալ ընտրությունների անցկացման համար կարևոր է ոչ միայն օրենսդրությունն, այլ, առաջին հերթին, իշխանությունների կամքն ու ցանկությունը:

Մեր իշխանություններն ունեն կամք, ցանկություն, սակայն առայժմ դա վերաբերում է ոչ թե ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպամանն, այլ սեփական վերարտադրությանը: Եթե իշխանություններն օրինական ընտրություններ կազմակերպելու ցանկություն չունեն, ապա դա նրանց պարտադրվում է ընդդիմության կողմից հասարակական ճնշման շնորհիվ: Սակայն մեր մագիստրալ ընդդիմությունը մոռացել է դեպի հասարակություն տանող ճանապարհները` հայացքը հառելով այն արահետին, որը տանում է դեպի Բաղրամյան 26: Այսինքն, եթե մենք իսկապես լուծել ենք 16 միլիոն եվրոյի հարցը և ունենք լավ ԸՕ, ապա, մեղմ ասած, չունենք իշխանության ցանկություն, ընդդիմության կայացվածություն:

Հետո մարդկանց մոտ մտահգուոթյուն կա, որ բարեփոխված ԸՕ-ն  ընդամենն իշխանությունների և ընդդիմության համաձայնությունների այսբերգն է, իսկ իրականում բանակցվում է իշխանության վերարտադրության «ՀՅԴ»-ի, «ՀԱԿ»-ի, «ԲՀԿ»-ի, «Հայկական վերածնունդ» կուսակցության խորհրդարանական քվոտաների հարցը: Գոնե մինչև այս պահը խորհրդարանական առաջիկա ընտրություններին հայավարի ենք մոտեցել` դրանց նշանակությունը չկարևորելով: Հուլիսի 17-ի միջադեպը փոխում է իրավիճակը: Ընտրություն կեղծելու նոր ռեսուրս այլևս չունենք, որովհետև պետությունից հասարակության նոր օտարումը դարձյալ բերելու է արտագաղթի կամ բռնության:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալները
Ամենադիտված