Սոմալիում խաղաղպահների ռազմակայանում պայթյունների զոհերի թիվը հասել է 13-ի
Աշխարհ
Երկու պայթյունների հետևանքով 13 մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Այս մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքն այս տվյալները բերում է՝ վկայակոչելով իշխանություններին և ականատեսներին:
Մահապարտ-ահաբեկիչները ականապատված ավտոմոբիլներով իրենց պայթեցրել են Սոմալիում Աֆրիկյան միության առաքելության խաղաղապահների ռազմակայանի մոտ: Առաջին պայթյունը որոտացել է ռազմակայանի մուտքի մոտ, երկրորդը՝ վերահսկիչ անցակետի մոտ, որը հսկում են Սոմալիի կառավարական զորքերը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում