Ղազախստանը կճանաչի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերն առանց սահմանափակման
Աշխարհ
Ղազախստանում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերի ճանաչման հետ կապված սահմանափակումները վերացվել են:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ԵԱՏՄ երկրներում տրված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցը նախատեսված է ԵԱՏՄ Համաձայնագրով (97-րդ հոդվածի 3-րդ կետ) և համարվում է միությունում աշխատուժի միասնական շուկայի ձևավորման կարևոր բաղադրիչներից մեկը:
Համաձայն հաղորդագրության' Եվրասիական տնտեսական հանձնաժողով բողոքներ են ստացվել իրավաբանական անձանցից Ղազախստանում միության երկրների աշխատուժի ավարտական վկայականների ուղղակի ճանաչումը մերժելու վերաբերյալ:
Համապատասխան Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության դիրքորոշման' ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է կրթության վերաբերյալ փաստաթղթերի վրա, որոնք տրվել են միության երկրների կրթական կազմակերպությունների կողմից 2015 թվականի հունվարի 1-ից հետո, այսինքն' այն օրվանից, երբ ուժի մեջ է մտել ԵԱՏՄ Համաձայնագիրը, ինչը հակասում է ԵԱՏՄ Համաձայնագրի նորմերին:
Հարցը քննարկվել է Հանձնաժողովում Ղազախստանի կրթության և գիտության նախարարության հետ: Մայիսի 27-ին Ղազախստանի նշյալ գերատեսչությունից հայտնել են, որ ներկայում ԵԱՏՄ Համաձայնագրի վերոնշյալ նորմն իրականանում է ամբողջ ծավալով' առանց սահմանափակումների:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում