iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալը կրկին կրճատվել է
Աշխարհ
Միացյալ Նահանգների Apple կորպորացիան պատմության մեջ երկրորդ անգամ իր iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալների նվազում է արձանագրել: Այս մասին է վկայում ընկերության՝ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել է հուլիսի 26-ին:
Նշված ժամանակահատվածում, որն ավարտվել է հունիսի 25-ին, վաճառվել է շուրջ 40,4 միլիոն սարք, հասույթը կազմել է 42,36 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 7,8 միլիարդ դոլար: Բոլոր երեք ցուցանիշներին էլ անցած ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ ցուցադրել են նվազում: Այն ժամանակ Apple-ին հաջողվել է իրացնել 47,5 միլիոն iPhone սմարթֆոն, ընկերության հասույթը կազմել է 49,6 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 10,68 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում