Նեպալում տեղատարափ անձրեւների հետեւանքներից զոհվածների թիվը հասել է 54-ի
Աշխարհ
Նեպալում սաստիկ տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվն աճել է մինչեւ 54, հաղորդել է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհվածների մասին:
Նշվում է, որ իշխանությունները շարունակում են 20 անհայտ կորածների որոնումները: Գետերի ափերին գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ հարկադրված են եղել լքելու իրենց տները:
Ինչպես հայտարարել է երկրի ներքգործնախարարությունը, փրկարարական աշխատանքներ են իրականացվում երկրի 14 օկրուգներում: Իշխանությունները հեղեղված շրջաններ պարեն են հասցնում ուղղաթիռներով: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել է բանակը:
Հուլիսի լույս 26-ի գիշերը տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքներ եւ հեղեղումներ են տեղի ունեցել երկրի՝ միանգամից մի քանի շրջաններում: Տուժած շրջաններում ընտանիքները հարկադրված են լքելու իրենց տները, գետերի ափերին տասնյակ շինություններ գտնվում են քանդվելու սպառնալիքի տակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում