ԱՄՆ-ն «խաղաղության մեկ շաբաթ» է խնդրում Սիրիայում ահաբեկիչներին ընդդիմությունից զատելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ը Ռուսաստանին խնդրում է Սիրիայում մեկ շաբաթով դադարեցնել ավիահարվածներն ահաբեկիչներին՝ դրանց «Ախրար աշ Շամ» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումներից սահմանազատելու համար, որոնց Վաշինգտոնում չափավոր ընդդիմություն են համարում: Այս մասին գրել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ մի աղբյուր:
«ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավորովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի՝ հուլիսի 14 – 15-ը Մոսկվայում կայացած բանակցություններում եւ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի 26-ին տեղի ունեցած երկկողմ նախարարական հանդիպմանը Միացյալ Նահանգների պատվիրակությունն առաջարկել է յոթ օրով «խաղաղության ռեժիմ» սահմանել՝ ահաբեկչական խմբավորումներից չափավոր ընդդիմությանը սահմանազատելու համար»,- նշել է հրատարակությունը:
Վաշինգտոնի խնդրանքն այն է, որ Ռուսաստանը մեկ շաբաթով դադարեցնի օդային գործողությունը, այդպես կվարվեն նաեւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում