Թրամփը հնարավոր է համարել, որ Ղրիմը Ռուսաստանինը ճանաչվի ընտրություններում հաղթելու դեպքում
Աշխարհ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում Ղրիմը Ռուսաստանի մասը ճանաչելու, ինչպես նաեւ պատժամիջոցների վերացման հարցերը քննարկելու պատրաստակամության մասին: Այս մասին միլիարդատերը հայտարարել է հուլիսի 27-ին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է Politico-ն:
Բացի դրանից, Թրամփը նշել է, որ եթե ինքը պետության ղեկավար դառնա, ապա Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները կբարելավվեն, «քանի որ դրանք ավելի վատ լինել չեն կարող»:
Հուլիսի 27-ին ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբաման դեմոկրատներին կոչ է արել վախենալու Դոնալդ Թրամփից եւ հաշվից չհանելու նրան: «Ես կարծում եմ՝ սարսափելի է, երբ նախագահն անհրաժեշտ գիտելիքներ չունի եւ, կարծես, նույնիսկ հետաքրքրված էլ չԷ ստանալու դրանք»,- հայտարարել է նախագահը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում