Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել զինված խմբավորումների՝ հանձնված մասնակիցների համաներման մասին
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամամնագիր է ստորագրել բոլոր զինված, ինչպես նաեւ ավելի վաղ դատական պատիժից խուսափած անձանց համաներման մասին, եթե նրանք իրենք կհանձնվեն եւ վայր կդնդն զենքը, ինչպես նաեւ ազատ կարձակեն իրենց կողմից բռնի պահվող անձանց: Համապատասխան փաստաթուղթը հուլիսի 28-ին հրապարկել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը:
Հրամանագրում նշված է, որ նրանց, ովքեր համաձայն են կատարելու այս պայմանները, ոչ մի կարգի մեղադրանքներ չեն առաջադրվի:
Փաստաթուղթն ուժ ունի հրապարակման օրվանից երեք ամսվա ընթացքում: Այն անձանց համար, ովքեր ուժով պահում են քաղաքացիների եւ պատրաստ են նրանց ազատ արձակելու առանց որեւիցե պայմանի, նախագահի համաներումը կգործի մեկ ամսվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում