Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը՝ Մեսսիի մասին
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան անդրադարձել է Լիոնել Մեսսիին:
Հիշեցնենք, որ Մեսսին հայտարարել էր հավաքականում ելույթներն ավարտելու մասին:
«Կապ չենք հաստատել ո’չ Մեսսիի, ո’չ էլ նրա ընտանիքի անդամների հետ: Մտադիր եմ հանդիպել Մեսսիին և զրուցել նրա հետ: Պետք չէ նրան ինչ-որ բան համոզել, պետք է պարզապես խոսել ֆուտբոլի մասին: Նրանք, ովքեր ֆուտբոլիստ են, հասկանում են եզրափակչում կրած պարտության հիասթափությունը: Պետք է նրան պատմել, թե ինչպես ենք աշխատելու: Մեսսին հստակ հասկանում է, թե ինչ պետք է անել դաշտում և ինչպիսի որոշում պետք է կայացնել»,- մարզչի խոսքը մեջբերում է Ole-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու