Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 257 հազար միգրանտ. ՄՄԿ
Աշխարհ
2016 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 257 հազար միգրանտ ու փախստական, ավելի քան 3,1 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է ճանապարհին: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչև օգոստոսի 2-ը եվրոպական երկրներ ժամանած միգրանտների թիվը հասել է 257 հազար 186-ի: Զոհված և անհետ կորած է համարվում 3120 մարդ:
Տարեսկզբից ամենից շատ միգրանտներ ու փախստականներ է ընդունել Հունաստանը (160 հազար 233): Իտալիա է ժամանել 94 հազար 62 միգրանտ ու փախստական: Մինչև Իսպանիա է կարողացել հասնել 2476 փախստական, իսկ Կիպրոսն ընդունել է 28 մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում