Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Զանգվածային թունավորման սպառնալիքի տակ…

Վերլուծական

Այն, որ Հայաստանի բնակչությանն առնչվող ու լայն մասսաներին հուզող գերխնդիրներից մեկը մինչև հիմա շարունակում են մնալ երկրում սննդի անվտանգությանն առնչվող խնդիրները, նորություն չէ: Այդպես է եղել ի սկզբանե, այդպես շարունակվում է և հիմա՝ անկախ այն բանից, թե ասենք հայաստանյան ԶԼՄ-ներն ամսվա մեջ քանի անգամ են ստիպված լինում անդրադառնալ սույն հարցին կամ տարվա կտրվածքով քանի թունավորում կգրանցվի բնակչության շրջանում: Նորություն չէ, որ սննդի անվտանգության հարցն ու դրա հետ կապված չարաշահումներն առավել ցցուն են արտահայտված հատկապես խոշոր առևտրային կետերում՝ ասենք սուպերմարկետներում, ուր վաճառվող որոշ սննդատեսակներ շարունակում են կյանքի համար վտանգավոր մնալ:

Այսպես, պարզվում է՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանին («Սասի Արտակ») պատկանող «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ մի շարք աղցաններ պարունակել են մարդու առողջության համար վտանգավոր մանրէներ, որոնք անթույլատրելի են սննդի անվտանգության ապահովման տեսանկյունից. տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները և տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով:

Հանրահայտ է, որ մեր երկրում գործարար միջավայրն ու բիզնեսով զբաղվելու պայմաններն ամենևին էլ կատարյալներից չեն. չնայած համապատասխաններն ամեն պատեհ-անպատեհ առիթ բաց չեն թողնում՝ հավաստիացելու, թե իբր արվում է ամեն բան՝ բոլորի համար հավասար դաշտ ապահովելու ու Հայաստանում վերացնելու արտոնյալ կարգավիճակ ունեցող գործարարների կաստան, սակայն, ցավալիորեն պետք է նշենք, որ այդպես էլ խոսքը գործի չի վերածվում, իսկ նմանօրինակ վերամբարձ ելույթներն էլ երբեք իրենց գործնական կիրառությունը չեն գտնում իրական կյանքում. այդ արտոնյալ կաստայի մի անքակտելի մասնիկն էլ, անշո՛ւշտ, Արտակ Սարգսյանն է, ով, նկատած կլինեք, չափից հաճախ է հայտնվում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ հիմնականում նեգատիվ ստվերի ներքո:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ցանկացած նորմալ երկրում նրան վաղուց արգելած կլինեին բիզնեսով զբաղվել, քանի որ Սարգսյանին պատկանող ընկերությունների ակտիվում գրանցված չարաշահումներն այնքան շատ են, որ միայն թվելը երկար ժամանակ կպահանջեր. մասնավորապես՝ սննդի անվտանգությանն առնչվող խնդիրները նրան պատկանող սուպերմարկետների ցանցից միշտ անպակաս են, ու խախտումներն այդ ամենևին էլ եզակի բնույթ չեն կրում:

Թե որքանով կարող է ՍԱՊԾ սահմանած պատիժը «խելքի բերել» համապատասխան տնտեսվարողին, իհարկե, դեռևս մեծ հարցական է, բայց որ նմանօրինակ պատիժներով ու տույժերով ամուր արմատներ գցած ու ինքնատիպ ավանդույթի վերածված չարաշահումների ու դրանց հեղինակների դեմը դժվար թե հնարավոր լինի առնել, ակնհայտ է. ցավոք, հովանավորչությունն այս պարագայում այնքան հզոր է, որ վեր է ամեն տեսակ օրենքից ու նորմից, մի բան, որ այնքան բնութագրական է հայաստանյան իրականությանն առհասարակ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված