Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
Երեւանի Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հուլիսի 30-ին ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանը քիչ առաջ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում մահացել է: Այս ամսին Lurer.com-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Ավելի վաղ հիվանդանոցից մեզ տեղեկացրել էին, որ Քաջիկ Գրիգորյանի վիճակում դեռ ոչ մի դրական տեղաշարժ չկա, նրա մոտ այրվածքային հիվանդության երկրորդ' թունավորման շրջանն է սկսվել:
Նշենք, որ տղամարդու վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55 տոկոսն այրվել էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում, երբ ցուցարարները փակել էին պողոտան եւ նստացույց էին անում, մոտ 50 տարեկան տղամարդ ինքնահրկիզման փորձ էր արել: Նրան օգնության էին հասել քաղաքացիները եւ տաքսի ծառայության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ