Գիտնականները պատմել են մեծ քանակությամբ կենդանական սպիտակուցների գործածության վտանգների մասին
Հասարակություն
Ավելի մեծ քանակությամբ կենդանական սպիտակուցներ, օրինակ` կամիր միս, քան բուսական սպիտակուցներ գործածելու սովորությունը մեծացնում Է վաղաժամ մահվան վտանգը: Այդ մասին վկայում են նոր բժշկական հետազոտության արդյունքները, որոնք հրապարակել Է JAMA Internal Medicine հանդեսը:
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համակլինիկական հիվանդանոցի եւ Հարվարդի բժշկական դպրոցի փորձագետներն ավելի քան 30 տարվա ընթացքում ուսումնասիրել են 130 հազար մարդու սնվելու առանձնահատկությունները:
Ուղղումներ կատարելով փորձարկվողների ապրելակերպի, ծխելու, ալկոհոլի գործածության եւ ֆիզիկական ակտիվության հարցերում. գիտնականները պարզել են, որ 10 տոկոսով ավելացնելով կենդանական սպիտակուցների գործածությունը, վաղաժամ մահվան վտանգն աճում Է 2 տոկոսով: Ըստ որում սիրտ-անոթային հիվանդություններից մահվան հավանականությունն աճում է 8 տոկոսով:
Միեւնույն ժամանակ բուսական սպիտակուցների գործածումը հակառակ արդյունքն է ունենում. այն վաղաժամ մահվան վտանգը նվազեցնում է միանգամից 12 տոկոսով՝ սննդաբաժնում 3 տոկոսով բուսական ծագման սպիտակուցների բաժնի ավելացման դեպքում: Ինչպես ճշտել է Sky News հեռուստաալիքը, այդ կախվածությունն ավելի ցայտուն է դրսեւորվել այն փորձարկվողների մոտ, որոնք ծխախոտ եւ ալկոհոլ են գործածել, ունեցել են ավելորդ քաշ կամ նստակյաց ապրելակերպ են վարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)