«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանին շտապ տեղափոխել են հիվանդանոց
Հասարակություն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանը քիչ առաջ տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում հաստատել են հիվանդանոցից։
Նշել են, որ Գեւորգ Իրիցյանը որովայնի շրջանում ցավեր է ունեցել, այս պահին նրան հետազոտում են։ Դեռեւս հայտնի չէ՝ Գեւորգ Իրիցյանը կմնա այս հիվանդանոցում, թե կտեղափոխվի դատարապտյալների հիվանդանոց։
Հիշեցնենք, որ նա ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետեւանքով ազդրի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ