Ձորաղբյուրում այրվել է ամառանոցների մեկի 2-րդ հարկը
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 2-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուրի ամառանոցների Ռ. Խ.-ին պատկանող թիվ 18ա տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.01-ին, մարվել՝ 18.19-ին:
Այրվել է 2-րդ հարկն ամբողջությամբ՝ գույքով՝ մոտ 70 քմ մակերեսով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)