Սա խոսում է թերի աշխատանքի մասին. «Սասնա ծռերին» սնունդ հասցրածին նույն մեղադրանքներն են առաջադրվել
Հասարակություն
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռերի» անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել են «Սասնա ծռերի» մյուս անդամներին առաջադրված մեղադրանքները: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 3-ին, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ նույն մեղադրանքն արտատպվել է, որը խոսում է թերի, ոչ անհատականացված աշխատանքի մասին:
«Նրան մեղադրանք է առաջադրվել այն մասով, թե նա հուլիսի 17-ին մուտք է գործել ՊՊԾ տարածք, այն դեպքում, երբ նա սեփական մեքենայով տղաներին սնունդ էր հասցրել hուլիսի 26-ին»,-ասել է Ինեսսա Պետրոսյանը:
Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։
Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել է ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ