Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացել Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ֆրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ Իսրայելյան Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով Փաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել 

Սերժ Սարգսյան-Ժիրայր Սէֆիլյան հանդիպման խոստումը փաստող ձայնագրություն կա. Գ. Չուգասզյանը խոստանում է հրապարակել այն

Հասարակություն

«Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցերին պատասխանել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը.

-Պարոն Չուգասզյան, ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռեր» խմբի՝ զենքերը վայր դնելու որոշումը։

-«Սասնա ծռեր»-ի ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին և հասան անհավանական արդյունքի: Ծնվեց «Սասնա ծռեր»-ի զանգվածային շարժումը, որի վկան քաղաքական «ծռության» կամ անհնազանդության դրսևորումներներն էին՝ սկսած վերջին տարիների ամենամեծաքանակ՝ տասնյակ հազարներ հաշվող ցույցերից և երթերից, մինչև Սարի թաղի քաղաքացիների ըմբոստություն, հաց հասցնող քաղաքացու հանդուգն արարք և, ցավոք, ողբերգությամբ ավարտված ինքնահրկիզում։ Ապստամբների՝ արյունահեղությունից խուսափելը հատկապես կարևոր է տեսնել պետական ահաբեկչության հերթական զանգվածային անօրինակ գործողությունն իրականացրած ոստիկանապետության ֆոնին, որը Երևանի խիտ բնակեցված թաղամասերից մեկը՝ Սարի թաղը, իր փողոցներով ու տներով վերածեց իսկական մարտադաշտի, արդյունքում շուրջ վեց տասնյակ քաղաքացիների պատճառելով տարբեր աստիճանի, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ, և վիրավոր մանկահասակ երեխաներ։

«Սասնա ծռեր»-ը ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնմամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գազափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները հետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար…Այս առաքելությունը իրականացնելուց հետո «Սասնա ծռեր»-ը կարող են զենքը վայր դնել, քանի որ նորից բացվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը։

-Ինչպե՞ս է եք տեսնում շարժման հետագա ընթացքը։ Չե՞ք կարծում, որ զենքերը վայր դնելու որոշումը հարվածեց փողոցին։

-Ոչ, չեմ կարծում։

-Ինչպե՞ս է հետագայում կառավարվելու շարժումը այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարան»-ն, ըստ էության, մեկուսացված է։

-Հիմնադիր խոհրդարանը մեկուսացված չէ: Այո՛, նրա առանցքային անդամներից և համակիրներից շատերը ձերբակալված են, և մեր մոտակա խնդիրներից մեկը նրանց ազատումը պետք է լինի: Սակայն ՀԽ-ն, հասուն քաղաքական ուժ լինելով, ձևավորել է նոր որակի հայկական պետականության իր քաղաքական տեսլականը և դրան հասնելու համար անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզը: Եվ որ ամենակարևորն է, ձևավորել է շատ ավելի լայն «Սասնա ծռեր»-ի զանգվածային շարժում: Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանցային դարաշրջանում ոստիկանապետական կարգերի պայմաններում քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական» հանգույցները անկախ են, չկա ընդանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների միջև գործող փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորոնոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում: Սա է «Սասնա ծռեր»-ի այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների և սփյուռքի համակրանքը, ուրեմն և, մասնակցությունը ՀԽ-ի քաղաքական ծրագրերին։

-Այս պահին որ պահանջներն են գերակա։

• քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում

• քաղբանտարկյալների ազատում

• Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում • քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ

• ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում

• Սերժ Սարգսյանի հրաժարական

• արտահերթ ընտրություններ

– Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո։ Կլինի՞ արդյոք նման հանդիպում։

-Այդ հարցը ուղղեք Սերժիկ Սարգսյանին: Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը:

-Խնդրում ենք գնահատել ներկա քաղաքական վիճակը։

-Ոստիկանապետությունը ունեցավ պյուռոսյան հաղթանակ, քանի որ պատռվեց իր կեղծ ժողովրդական դիմակը և այն հասարակության առաջ հայտնվեց իր պետական ահաբեկչական ողջ փայլով։ Այն նաև ապացուցեց իր՝ անգամ գաղութային ադմինիստրացիա իրականացնելու համար անպիտանի լինելը և այսպիսով դրսի հրահանգները կատարելու անկարողությունը:

«Սասնա ծռեր»-ի գործողությունը դրական «սադրանք» էր, քանի որ այն սրեց հայության հասարակական մարմնում առկա լրջագույն, տարիներով անտեսված հիվանդությունը, դիմադրողականության կամ «իմունային» անբավարարությունը։ Տարիներ շարունակ մեր հասարակական մարմինը ամբողջապես պատած կեղծ պետականության ու նրա կեղծ հաստատություների, կեղծ քաղաքական կուսակցությունների ու գործիչների, կեղծ հեռուստատեսության «թարախապալարները» պայթեցին և «իմունային» համակարգը ի դեմս «Սասնա ծռեր»-ի դիմադրական զանգվածային շարժման սկսեց գործել ՝ քաղաքացիական բողոքների և անհնազանդության բազմազան դրսրորումներ եղան թե՛ Երևանում, թե՛ մարզերում և թե՛ սփյուռքում։ Ռազմական դիմակայության փուլում, ցավոք, եղան զոհեր, ծանր վիրավորներ, ծեծվածներ, ձերբակալվածներ…

Սակայն սառեցվեցին դավաճանական զարգացումները սահմանի վրա և մենք ժամանակավորապես խուսափեցինք շատ ավելի մեծ զոհերից և ճակատագրական աղետալի կորուստներից։ Ներկայումս հանրային ներքին դիմակայությունը սուր վիճակից անցում է կատարում հիվանդության լրջության ավելի խորը գիտակցմանը և «բաց վերքերի» անհապաղ բուժմանն անցնելու գործողություններին։ Սա դեռ ամենևին չի նշանակում, որ սրացումներ չեն լինի և ջերմությունը այլևս չի բարձրանա։ Նման գնահատականը կլիներ ամենատխմար եզրակացությունը, որը կաներ ներկայիս վարչախումբը։ Քանի չի վերացել հիվանդության բուն պատճառը՝ իշխանությունը զավթած հակասահմանադրական գողական պատկերացումների տեր գաղութային ոստիկանապետությունը, սրացումները որքան էլ անցանկալի, սակայն մշտապես հնարավոր են։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան
Ամենադիտված