Swatch-ն ընձառյուծով ժամացույցներ է թողարկել
Աշխարհ
Շվեյցարիայի Swatch ժամացուցային առևտրանիշը Black Lacquered/LFF 2016 ժամացույցների սահմանափակ շարք է թողարկել ի պատիվ Լոկառնոյի կինոփառատոնի, որը մեկնարկում է օգոստոսի 3-ին: Ժամացույցի գոտին զարդարում են ընձառյուծի՝ կինոփառատոնի խորհրդանիշի պրինտն ու պատկերը: Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում:
Մակնիշը նաև երիտասարդ լավագույն կինեմատոգրաֆիստներին կխրախուսի երկու պարգևներով՝ 15 հազար շվեյցարական ֆրանկ մրցանակով «Լավագույն դեբյուտային լիամետրաժ ֆիլմի» համար և հրավերով Swatch Art Peace Hotel նկարիչների տուն:
Լոկառնոյում միջազգային կինոփառատոնն ամեն տարի անցկացվում է 1946 թվականից:
Swatch-ը մասմարկետ սեգմենտի քվարցային և մեխանիկական ժամացույցների շվեյցարական առեւտրանիշ է: Հիմնվել է 1983 թվականին Նիկոլաս Ջորջ Հայեքի կողմից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում