Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները սովորում են հաղթահարել լեռնային գետերն ու հեղեղատները
Այլ
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են սկսել Հայաստանի պաշտպանության նախարարության «Փամբակ» ալպիական լեռնային զորավարժարանում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից՝ ավելի քան 300 հետախույզ հատուկ ալպինիստական պատրաստության ընթացքում ծովի մակերևույթից ավելի քան 2,5 հազար մետր բարձրության վրա կսովորեն հաղթահարել լեռնային գետերը, հեղեղատները և խնձահովիտները:
Ուսուցման և արգելքների հաղթահարման ընթացքին օդից կհետևեն հետախուզության «Նավոդչիկ-2» և «Տախիոն» արդի համալիրների անձնակազմերը:
Լեռնային պատրաստության հրահանգիչների ղեկավարությամբ հետախույզները կսովորեն ճիշտ կառուցել և կիրառել արգելքների հաղթահարման մի քանի եղանակ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ