Պեսկովը շահարկումներ է որակել Մեդվեդևի պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդումները
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «քաղաքագետների սովորական վարժանքներ» և ուշադրության ոչ արժանի շահարկումներ է որակել ՌԴ կառավարությունում իբր վերահաս փոփոխությունների, ընդհուպ մինչև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարության վերահաս պաշտոնաթողության» թեմայով վարժանքները նոր չեն ինչպես Ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներում, այնպես էլ արտասահմանում»,-ասել է նա: «Մենք գիտենք, որ դրանք բոլորը նախանձելի համառությամբ գուշակում են սուրճի մրուրով, վստահության ավելի կամ պակաս չափաբաժնով կանխագուշակում կառավարության առանձին անդամների, ամբողջ նախարարների կաբինետի, վարչապետի և մյուսների պաշտոնաթողությունը»,-նշել է Պեսկովը:
«Դրանք այն աստիճանի շարունակական շահարկումներ են, որ դադարել են ընկալվել որպես ուշադրության արժանի տեղեկատվություն»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում