Մեծահասակ ամերիկացիների միջին քաշը վերջին 20 տարում ավելացել է գրեթե 7 կիլոգրամով
Աշխարհ
ԱՄՆ-ում տղամարդկանց ու կանանց միջին քաշը վերջին 20 տարվա ընթացքում ավելացել է գրեթե 7 կիլոգրամով: Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ (ՀՎԿԿ) ամերիկյան կազմակերպությունը:
«Հաշվի առնելով սննդաբաժինների չափերը և դրանցում մեծ քանակությամբ ճարպերի պարունակությունը՝ զարմանալի չԷ, որ ամերիկացի տղամարդկանց միջին քաշը վերջին երկու տասնյամյակների ընթացքում ավելացել Է 6,8 կիլոգրամով, կանանցը՝ 7,2 կիլոգրամով»,-ասված ՀՎԿԿ-ի հրապարակած ուսումնասիրության մեջ:
Կազմակերպության գնահատումների համաձայն՝ մեծահասակ ամերիկացիները ներկայում կշռում են միջին հաշվով 88,7 կիլոգրամ, ամերիկուհիները՝ 76 կիլոգրամից փոքր-ինչ ավելի, թեև դեռ 1960-ական թվականներին վերջիններիս միջին վիճակագրական քաշը կազմում Էր 64 կիլոգրամ: Վերջին 20 տարվա ընթացքում ավելացել Է նաեւ երկրի պատանի բնակիչների քաշը. տղաներինը՝ 6,1 կիլոգրամով, աղջիկներինը՝ 3,3 կիլոգրամով:
«Այդ ցուցանիշները տագնապ են հարուցում»,- ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Քեյս Ուեսթեռնի բժշկական կենտրոնի ընտանեկան բժշկության և հանրային առողջության բաժանմունքի վարիչ դոկտոր Գութեմ Ռաուն: Նրա խոսքով՝ ճարպակալումը շարունակում է առողջության հետ կապված խնդիրների հիմնական աղբյուրը մնալ բազմաթիվ ամերիկացիների համար, և իրադրությունը միայն ավելի է վատանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում