ԵՄ-ն մտահոգված է Իրանում մահապատժի դեպքերով
Աշխարհ
Եվրամիությունը մտահոգված է Իրանում 20 հոգու մահապատժի դեպքով: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
«ԵՄ-ն կրկին հայտարարում է ցանկացած պարագայում մահապտժի անընդունելիության մասին իր դիրքորոշումը»,- ասված է Բրյուսելից տարածված հաղորդագրությունում: Շեշտվում է նաև, որ մահապատիժը չի կարող ծառայել որևէ հանցանքի զսպիչ ուժ և իր բնույթով հերքում մարդկային արժանապատվության անքակտելիության գաղափարը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ