Մեդվեդևի պաշտոնաթողության պահանջով հանրագիրն ավելի քան 150 հազար ձայն է հավաքել
Աշխարհ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնաթողության պահանջով հանրագիրը, որը հրապարակվել է Change.org կայքում, ավելի քան 150 հազար ստորագրություն է հավաքել:
Այս շաբաթ ավելի վաղ Մեդվեդևն ուսուցիչներին խորհուրդ է տվել այլ աշխատանք փնտրել, եթե դժգոհ են իրենց աշխատավարձերից, ինչով հարուցել է հասարակայնության դժգոհությունը:
«Եթե ցանկանում եք փող վաստակել, կան բազմաթիվ հիանալի տեղեր, որտեղ դա կարելի է ավելի արագ և ավելի լավ անել: Հենց այդ նույն բիզնեսը»,- ասել է վարչապետը «Իմաստների տարածք» փառատոնում ուսուցիչների հետ կայացած զրույցի ժամանակ:
Ինչպես նշված է նախագահ Վլադիմիր Պուտինի անունով հանրագրի տեքստում, նախարարների կաբինետը «պետք է գլխավորի իրազեկ, կրթված, երկրի համար հոգացող մարդ»:
Եվս մեկ հանրագրի հեղինակ Մեդվեդևից պահանջում է ներողություն խնդրել ուսուցիչների աշխատավարձերի մասին իր ասածների համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում