ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարությունը դաշտային վարժանքներ է անցկացրել (լուսանկարներ)
Հասարակություն
ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը նախապատրաստել եւ իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, որի ընթացքում ճշտվել են ենթակա զորամասերի եւ ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է եւ զորահավաքային պատրաստությունը:
Ծրագրային միջոցառումն անցկացվել է Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն:
Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության համապատասխան պաշտոնատար անձանց հետ կատարվել են ճշտումներ, անցկացվել են դաշտային պարապմունքներ, որոնց արդյունքներն ամփոփվել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում:
Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ռազմակայանի հրամանատարության հետ համատեղ խորհրդակցության ընթացքում հանդես է եկել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով:
Համատեղ ծրագրային վարժանքի մասնակիցների համար կազմակերպվել է նաեւ մշակութային միջոցառում:




















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ