Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկը վայր է ընկել և վնասվել. ահազանգ ԱԻՆ-ում
Հասարակություն
Օգոստոսի 6-ին, ժամը 06.53-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Արագած լեռան Քարե լճի մոտակայքում ընկել է՝ վնասելով ոտքը և գլուխը. անհրաժեշտ է շտապօգնություն:
Ժամը 07.20-ին կրկին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան վրա (Քարե լճից դեպի հյուսիսային խառնարանի մոտակայք) արշավախմբի անդամներից (3 քաղաքացի) մեկը ընկել և վնասել է ոտքը. քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում