Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ) Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են 

Երևանի մնջաղախի պետական թատրոնը կարող է Հայաստանը ներկայացնել օտար երկրներում. Վահրամ Զարյան

Հասարակություն

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում Հայաստանում է ֆրանսահայ թատերական գործիչ, դերասան, ժամանակակից մնջախաղի ժանրում ստեղծագործող բեմադրիչ, ռեժիսոր Վահրամ Զարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ ժամանակակից մնջախաղն իր համար պլաստիկ, երաժշտական, բեմական արվեստ է, որը պետք է հուզի հանդիսատեսին:

-Ի՞նչը գրավեց մնջախաղում, որ ընտրեցիք այդ ճանապարհը:

-Ընտրություն եմ կատարել հոգով և սրտով: Առաջին թատերական շոկը ստացա փոքր հասակում, երբ հեռուստացույցով տեսա Մարսել Մարսոյին, Լեոնիդ Ենգիբարյանին, Սլավա Պոլյունինին: Նրանց համարները դիտելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ լինել բեմում և զբաղվել մնջախաղով:

-Հայաստանում կրթություն ստանալուց հետո Ձեր հմտությունները կատարելագործել եք Ֆրանսիայում: Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել:

-Սովորել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի ղեկավարած կուրսում: Արդեն երկրորդ կուրսից հետաքրքրությունս խոսուն շարժումն էր, էքսպերիմենտալ թատրոնը: Որպես հանդիսատես սկսեցի այցելել Երևանի պետական մնջախաղի թատրոն, ծանոթացա դերասանուհի Անուշ Ստեփանյանի, թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ: Ռեժիսոր Յուրա Կոստանյանի և Ժիրայր Դադասյանի շնորհիվ ֆիզիկապես առնչվեցի մնջախաղին: Ժիրայր Դադասյանի հետ անդրադարձել ենք մնջախաղի տեխնիկաներին, ժանրերին: Նախքան Ֆրանսիա մեկնելը հայ վարպետների միջոցով ծանոթացա մնաջաղի պատմությանը և նրբություններին: Այդ ամենը մեծ դեր է կատարել իմ կայացման գործում:

Ֆրանսիայում բախտ եմ ունեցել սովորել աշխարհահռչակ վարպետ Մարսել Մարսոյի միմոդրամայի միջազգային դպրոցում: Մարսել Մարսոյի ուսանողների հետ խումբ ստեղծեցինք և 3-ից ավելի ներկայացումներով շրջագայեցինք: Արդեն 7 տարի է, ինչ Ֆրանսիայում ունեմ իմ թատերախումբը՝ «Վահրամ Զարյան քոմփանին»: Թատերախմբի միջոցով կարողանում եմ իրականացնել իմ գաղափարներն ու մտահաղացումները: Ասելիքս բերեց խմբի ստեղծմանը: Խմբի անդամների հետ նախկինում նույնպես համագործակցել եմ, այդ իսկ պատճառով ոչ միայն ստեղծագործական, այլև ադմինիստրատիվ հարցերում կարողա նում ենք համատեղ աշխատել:

-Արդեն երկրորդ անգամ եք մասնակցում Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին: Կխոսե՞ք ձեր տպավորությունների մասին:

-Դրական տպավորություններ եմ ստացել առաջին անգամվա մասնակցությունից, այդ իսկ պատճառով կրկին այստեղ եմ: Փառատոնը փորձի փոխանակման համար հիանալի հարթակ է: Այն ընդլայնել է իր աշխարհագրությունը, մեծացել է մասնակիցների թիվը: Դա խոսում է փառատոնի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին: Ինձ համար շատ հաճելի է մասնակցել փառատոնին. ես ինձ տանն եմ զգում:

-Հայաստանում ի՞նչն է պակասում մնջախաղի զարգացման համար, և ի՞նչ խնդիրներ կան այս դաշտում:

-Հայաստանում ոչինչ չի պակասում մնջախաղի զարգացման համար: Երևանի մնջաղախի պետական թատրոնը կարող է Հայաստանը ներկայացնել օտար երկրներում: Կարծում եմ՝ այս թատրոնի առաքելությունը մնջախաղի միջոցով հայկական ստիլիստիկան ներկայացնելն է: Ընտրվում են հայկական միջնադարյան թեմաներ, դինամիկ ժեստեր և շարժումներ, որոնք համապատասխանում են մեր հոգեվիճակին, պատմությանը: Ստեղծվել է հայկական մնջախաղի դպրոց, որով անհրաժեշտ է պարծենալ:

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

-Սեպտեմբերի 1-ից նոր «Օբլիկա» վերնագրով ներկայացման փորձերն ենք սկսելու: Համագործակցում ենք «Ensemble Rodier» ժամանակակից երաժիշտների անսամբլի հետ: Այն ներկայացնում է կենդանի ժամանակակից երաժշտություն: Բեմադրությունը ոչ միայն բեմում, այլև թանգարաններում է ներկայացվելու: Ներկայացման համար հատուկ գրվել է երաժշտություն: Մեծ հույսեր ունեմ փառատոնի շրջանակներից դուրս նաև ապագայում ներկայացումներով հանդես գալ հայ հանդիսատեսի առաջ:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը՝ Անժելա Խաչատրյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանSVT. Ֆրանսիան զորքեր կտեղակայի ՇվեդիայումԻրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ինՍև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքներըՖյուրիի և Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Ուեմբլիում«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ)Semafor. ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային դադարեցնել S-400-ի օգտագործումըԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցումՇվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
Ամենադիտված