Պայթյուն և հրդեհ Ֆրանսիայի Ռուան քաղաքում. 13 մարդ է զոհվել (տեսանյութ)
Արտակարգ Պատահար
Երեկ տեղեկություն էինք հրապարակել, որ Փարիզի ոստիկանությունը դատարկել է Էյֆելյան աշտարակի շրջակայքը և ստիպած է եղել այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին հեռացնել տվյալ վայրից: Եվ, ահա, ևս մեկ տագնապալի տեղեկություն՝ Ֆրանսիայից, ցավոք, այս անգամ ողբերգության վերաբերյալ:
Ֆրանսիայի Ռուան քաղաքում (Նորմանդիայի պատմական մայրաքաղաք, այժմ՝ Վերին Նորմանդիա երկրամասի և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ծովամերձ Սեն դեպարտամենտի կենտրոն), «Le Cuba Libre» բարում անցած գիշեր պայթյուն է որոտացել, որից հետո բռնկվել է հրդեհ: 13 մարդ է զոհվել, հիմնականում՝ 18-25 տարեկան երիտասարդներ, 6-ը ծանր վիճակում է: Նրանք այնտեղ էին հավաքվել իրենց ընկերներից մեկի տարեդարձը նշելու համար, սակայն ծննդյան երեկոն վերածվել է ողբերգության:
Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերին։ Նախնական տվյալներով, հրդեհը կարող էր բռնկվել պայթյունի պատճառով, սակայն պայթյունի պատճառը դեռ պարզված չէ: Հայտնի չէ՝ այն ահաբեկչության հետևա՞նք է, թե ոչ: Դեպքի վայրը շրջափակվել է, տեղում աշխատել են ոստիկանները և փրկարարները, հրդեհը հաջողվել է մեկուսացնել:
Մանրամասները՝ Вести.ru-ի տեսանյութում.


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ