Մոսկվայի մետրոյի աշխատակիցները սկսել են ուղևորներին ջուր բաժանել
Աշխարհ
Մոսկվայի մետրոյի աշխատակիցները սկսել են ուղևորներին ջուր բաժանել' պայմանավորված գենտանցումներում գրանցված բարձր ջերմաստիճանով:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Մետրոյի կայարաններից մեկում գրանցվել է 28 աստիճան:
Ավելի վաղ Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր, որ Մոսկվայում և Մոսկվայի շրջանում օգոստոսի 6-ին և 7-ին սպասվում է տապ:
Օգոստոսի 6-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 30 աստիճան, իսկ օգոստոսի 7-ին' 33 աստիճան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում