Աֆղանստանում օտարերկրյա երկու պրոֆեսորների են առևանգել
Աշխարհ
Աֆղանստանում առեւանգել են երկու օտարերկրացու՝ ԱՄՆ-ի և Ավստրալիայի քաղաքացիների, տեղեկացնում է ABC News հեռուստաալիքը, որի տվյալներով՝ երկուսն էլ Քաբուլում գտնվող Աֆղանստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսորներ են: Նրանց անունները չեն նշվում: Առևանգման փաստը հաստատել է քաղաքի ոստիկանապետ Աբդել Ռախման Ռահիմին: Նրա խոսքով՝ դասախոսներին առևանգել են՝ զենքի սպառնալիքով:
«Ամերիկայի ձայնի» տեղեկատվության համաձայն՝ պրոֆեսորների վրա հարձակվել են անհայտ անձինք, որոնք եղել են ազգային անվտանգության ուժերի համազգեստով: Այս տեղեկությունների պաշտոնական հաստատում չկա:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նույնպես հավաստել է առևանգման փաստը, սակայն անվտանգության նկատառումներով հրաժարվել է մանրամասներ հայտնել:
Ներկայում Քաբուլի ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է կատարում եւ որոնում է կորած օտարերկրացիներին: Առայժմ ոչ ոք չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում