Ճապոնիայի կայսրը հասկանալ է տվել, որ պատրաստ է հրաժարվել գահից
Աշխարհ
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը խոստովանել է, որ իր՝ որպես «պետության խորհրդանիշի» համար կարող է բարդանալ պարտականությունների կատարումը: Նա հասկանալ է տվել, որ պատրաստ է գահից հնարավոր հրաժարման, բայց այդ հարցը ուղղակիորեն չի արծարծել իր ուղերձում, «հրաժարում» բառը նրա ելույթում չի հնչել:
«Այժմ ես արդեն ավելի քան 80 տարեկան եմ, և, բարեբախտաբար, առողջությունս լավ է: Երբ մտածում եմ, որ առողջությունս աստիճանաբար վատանում է, ապրումներ եմ ունենում, թե ինձ համար դժվար կլինի ողջ էությամբ կատարելու «պետության խորհրդանիշի» իմ պարտականությունները, ինչպես դա արել եմ մինչ օրս»,- ասել է կայսրը:
Հուլիսի կեսերին Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե կայսրը ցանկանում է հրաժարվել գահից հօգուտ իր որդու՝ 56-ամյա թագաժառանգ Նարուհիտոյի: Սակայն Կայսերական տան վերաբերյալ գործող օրենքը նման հնարավորություն չի նախատեսում:
Վերջին անգամ Ճապոնիայի կայսրը գահից հրաժարվել Է 1817 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում