Delta Airlines-ում տեղի ունեցած խափանումը չվերթների ուշացումների է հանգեցրել ամբողջ աշխարհում
Աշխարհ
Ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունում օգոստոսի 8-ին հայտարարել են, որ նրա համակարգչային համակարգերում անսարքությունները փոխադրողի ինքնաթիռների չվերթների գրաֆիկների համատարած խախտումների պատճառ են դարձել: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Արդյունքում Delta Airlines-ի ինքնաթիռների թռիչքներն ուշանում են ամբողջ աշխարհում: Ավիաընկերությունում տեղեկացրել են, որ աշխատում են այդ խնդրի վրա, սակայն առայժմ չեն կարող ասել, թե այն երբ կվերացվի:
Համակարգչային խափանման պատճառը նույնպես դեռ հայտնի չէ:
Delta-ն չվերթների ուշացումները հաստատել է իր թվիթերում՝ պատասխանելով ուղևորների բողոքներին: Հաղորդագրություններում նշվում է, որ արդեն օդում գտնվող ինքնաթիռների հետ կապված ոչ մի խնդիր չկա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում