ՌԴ ռմբակոծիչները Սիրիայում հարվածել են «Իսլամական պետության» դիրքերին
Աշխարհ
Ռուսաստանի հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ըստ տարածված հաղորդագրության' հարվածներն իրականացվել են Պալմիրայից դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում' Էս-Սուխնե և Արաք բնակավայրերին մոտ: Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների ճամբարը, որտեղ պահվել է մեծ ծավալի զինամթերք:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան:
Վերջին անգամ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հեռահար ռմբակոծիչների կիրառման մասին տեղեկացրել էր հուլիսի 21-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում