Նագասակիում հարգել են ատոմային ռմբակոծության ժամանակ զոհվածների հիշատակը
Աշխարհ
Ճապոնիայի Նագասակի քաղաքում մեկ րոպե լռությամբ հարգել են ուղիղ 71 տարի առաջ ատոմային ռմբակոծության ժամանակ զոհվածների հիշատակը: Հիշատակի արարողությունը կայացել է օգոստոսի 9-ին՝ վարչապետ Սինձո Աբեի եւ ավելի քան հինգ տասնյակ երկրներից ժամանած հյուրերի մասնակցությամբ: Լռության րոպեն հայտարարվել է ուղիղ 11:02-ին (Երեւանի ժամանակով 06:02-ին)՝ ճիշտ այն ժամանակ, երբ Նագասակիի վրա պայթեց 21 կիլոտոննա հզորությամբ ատոմային ռումբը:
Խաղաղության հուշակոթողի մոտ դրվել են ծաղկեպսակներ՝ սգո դեղին և սպիտակ քրիզանթեմներից, առանձին ծաղկեպսակ է դրել վարչապետ Աբեն:
Կատարվել է ռմբակոծության զոհերին «ջրի մատուցման» խորհրդանշական ծիսակատարություն, որոնք, մեռնելով՝ ջուր էին խնդրում: Փայտե դույլերով աղբյուրի զուլալ ջուրը դրվել է Խաղաղության հուշակողողի մոտ:
Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 6-ին, ատոմային ռմբակոծության հիշատակի 71-րդ տարելիցի առթիվ արարողություն է կայացել Հիրոսիմայում, որը դարձավ ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման առաջին թիրախը:
Նագասակի քաղաքում զոհվեց 74 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում